Լրահոս
Օրվա լրահոսը

75-ԱՄՅԱ ՌԻՇԱՐ

Օգոստոս 18,2009 00:00

Կիրակի օրը աշխարհահռչակ կինոդերասան եւ ռեժիսոր Պիեռ Ռիշարը դարձավ 75 տարեկան: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Ռիշարն ասել է, որ վերջին շրջանում իրեն ավելի հաճախ հրավիրում են նկարահանվելու երիտասարդ, քան տարեկից կինոռեժիսորները, եւ պատճառն էլ, արվեստագետի խոսքով, այն է, որ ջահելներն իրեն ավելի են գնահատում: Վերջին ֆիլմը, որտեղ Ռիշարը նկարահանվել է, Քրիստոֆ Բրատյեի «Փարիզ, Փարիզ»-ն է: Դերասանը նաեւ գրքեր է գրում, այդ թվում՝ հեքիաթներ, եւ զբաղվում գինեգործությամբ: «Տարին տարվա վրա հասակ եմ առնում, բայց չեմ ծերանում, արտաքինս փոխվում է, բայց հոգիս նույնն է մնում»,- հայտարարել է Պիեռ Ռիշարը:

Նա ամուսնացել է 4 անգամ, ունի 3 թոռնուհի եւ մեկ թոռնիկ: Առաջին կինը, որը Փարիզի «Գրանդ օպերայի» բալետային պարուհի էր, նրան պարգեւել է 2 որդի: Ռիշարի երկրորդ կինը դերասանուհի էր, երրորդը՝ 34 տարով նրանից փոքր՝ մարոկկուհի Այշան, իսկ 4-րդ անգամ դերասանն ամուսնացել է բրազիլացի թոփ-մոդել Սեյլայի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել