Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱՊՀ-ԻՑ

Օգոստոս 18,2009 00:00

\"\"Այսօր, օգոստոսի 18-ին, կավարտվի ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու պաշտոնական գործընթացը: Այդ մասին, ինչպես հայտնում է aysor.am-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստին», երեկ հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիան: Ըստ աղբյուրի՝ վրաց պաշտոնյան նշել է, որ անցած տարվա օգոստոսին «ԱՊՀ լիիրավ անդամներից մեկը մյուսին պատերազմ է հայտարարել, զավթել նրա տարածքը, ինչպես նաեւ ճանաչել զավթված տարածքները որպես անկախ միավորներ»:

Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է երկկողմ ձեւաչափով շարունակելու բարեկամական հարաբերությունները ԱՊՀ անդամ-երկրների հետ՝ «հաշվի առնելով պետության տարածքային ամբողջականություն հանդեպ հարգանքը»: Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը 2008 թվականի օգոստոսի 14-ին որոշել էր դուրս գալ ԱՊՀ-ից՝ հնգօրյա ռուս-վրացական պատերազմի ավարտից հետո: ԱՊՀ կանոնադրությամբ, կազմակերպությունից դուրս գալու պաշտոնական գործընթացը 12 ամիս է տեւում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել