Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԶՐԱՆՈՒՄ

Օգոստոս 18,2009 00:00

\"\"Երեկ Ինգուշեթիայի մայրաքաղաքում պայթեցվել է մի շենք, որում տեղակայված էին քաղաքի եւ շրջանի ՆԳ բաժինները: Երեկ ուշ երեկոյի տվյալներով՝ մահացել է 20 հոգի, տուժել է ավելի քան 138 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Մոտ 0,5-1 տոննա հզորությամբ ռումբը պայթել է առավոտյան ժամը 9-ի սահմաններում: Մահապարտ ահաբեկիչը ականապատված «Գազելով» մխրճվել է շենքի դարպասների մեջ՝ այն ժամանակ, երբ այնտեղ հավաքված էր ոստիկանության աշխատակիցների հիմնական մասը: Պայթյունից տուժել են ոչ միայն ՆԳ ծառայողներ, այլեւ մոտակայքում գտնվող խաղաղ բնակիչներ: Շենքը լրջորեն վնասված է: Երեկ օրվա առաջին կեսին իրավապահները եւ հրշեջները շարունակում էին վերացնել պայթյունի հետեւանքները՝ փորձելով շենքից դուրս բերել զենքն ու զինամթերքը: Պայթյունի վայրից մոտ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է մարդու գլուխ: Իրավապահները չեն բացառում, որ այն հենց հանցագործությունն իրականացրած մահապարտինն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել