Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը հանդիպեց փոքրամասնությունների հետ

Օգոստոս 18,2009 00:00

Օգոստոսի 15-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը հինգ նախարարների ընկերակցությամբ Ստամբուլի հարակից Մեծ կղզում հանդիպել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ հայերի հետ, հաղորդում է news.am-ը:Էրդողանին, նրա օգնական Բյուլենտ Արինչին, պետնախարար Էգեմեն Բաղըշին, Ազգային կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն, պետնախարար Ֆարուք Չելիքին եւ վարչապետ Էրդողանին դիմավորել է Ստամբուլին հարակից կղզիների վարչական ղեկավար Մուսթաֆա Ֆարսաքօղլուն, դատապաշտպան Քեզբան Հաթեմին եւ լրագրող Օրալ Չալըշլարը:Թուրքիայի վարչապետը նավահանգստում խաղալիքներ է բաժանել երեխաներին, որից հետո, զրուցելով հավաքված մարդկանց հետ, ոտքով քայլել է դեպի Անատոլիական ակումբ, որտեղ տեղի է ունեցել հանդիպումը:

Անատոլիական ակումբում Էրդողանի եւ 5 նախարարների հետ ճաշկերույթին մասնակցել է հունական եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը, Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Ստամբուլի հայկական Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների ատենապետ Պետրոս Շիրինօղլին, Կղզիների թաղային խորհրդի ատենապետ Լեւոն Շատյանը, Ստամբուլում հրատարակվող հայկական «Մարմարա» եւ «Ակոս» թերթերի ներկայացուցիչներ, Թուրքիայում սիրիական ուղղափառ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Ֆիլուկսինոս Յուսուֆ Չեթինը, Կղզիների հունական համայնքի առաջնորդ Վասիլ Լամոպուլասը եւ այլք:Հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է. «Երբ հետաքրքրված էի ֆուտբոլով եւ մեր հայ քաղաքացիների հետ ֆուտբոլ էի խաղում, նրանցից շատերի հետ ընկերացա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել