Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբիկը»՝ թյուրիմացություն

Օգոստոս 18,2009 00:00

\"\"Ռուսական հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող նոր զվարճալի հաղորդումը՝ «Ամենակարող Ռուբիկը», կրկին քննադատությունների ալիք է բարձրացրել:

Tert.am-ը հիշեցնում է, որ վերջերս այս հաղորդումը եթերից հանելու պահանջով էին հանդես եկել Ռուսաստանում Հայերի միության երիտասարդական թեւի ներկայացուցիչները: Հաղորդման գլխավոր հերոսը՝ ճանաչված հայ Ռուբիկը (ՈՒՀԱ ԵրՄԻ թիմի նախկին մասնակից Ռուբեն Ջաղինյանը), հաղորդման ընթացքում զրուցում է հյուրերի հետ: Նրանց զրույցին պարբերաբար միջամտում են Ռուբիկի ընտանիքի անդամները: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը՝ առանց դրա համար որեւէ հիմք ունենալու, բացի իր կարողությունից, գնել է եթերի մի կտոր եւ այնտեղ իր սրտի ուզածն է անում: Դա ծիծաղելի չէ, դա հիմարություն է»,- «Эхо Москвы»-ի եթերում հայտարարել է «Известияթերթի թղթակից Իրինա Պետրովսկայան: Նշենք, որ առաջին հաղորդման հյուրերն էին Դմիտրի Դիբրովը, նախկին «Վիագրա» Վերա Բրեժնեւան եւ Աննա Սեմենովիչը:

«Իրականում՝ առայժմ միայն թյուրիմացության տպավորություն է: Դա ծիծաղելի չէ: Զրույցները ծիծաղելի չեն, իսկ այդ մարդը, ով իրեն անվանում է «Ամենակարող Ռուբիկ», ամենեւին էլ Գարիկ Մարտիրոսյան չէ: Անկեղծ ասած, չգիտեմ՝ նա որտեղից է հայտնվել: Այն փաստը, որ այդ հաղորդումը վնասել է Առաջին ալիքի վարկանիշին, նույնպես միանշանակ է: Ես զարգացման համար առանձնապես նախապայմաններ չեմ տեսնում: Կարծում եմ՝ դա խայտառակություն է»,- եզրափակել է հայտնի լրագրողը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել