Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերթական դպրոցը կփակվի

Օգոստոս 18,2009 00:00

Թեհրանի 50-ամյա «Ալիշան» դպրոցը աշակեր տների քանակի պակասի պատճառով կփակվի: Ըստ «Իրանահայեր» լրատվական պորտալի՝ «Ալիշան» դպրոցի փակումով վերջ է դրվում իրանահայության երբեմնի աշխույժ ներկայությանը Թեհրանի կենտրոնական հատվածում, որը կարելի է համարել Իրանի բաբախող սիրտը: Համայնքի թվի օրեցօր նվազման պայմաններում նվազել է նաեւ աշակերտության քանակը, որը չի բավարարել պետության կողմից սահմանված թվային պատկերը, ինչն էլ հիմք է ծառայել կրթօջախի փակման որոշումը կայացնելու համար: «Կաթողիկե առաջնորդարանը վերջին տարիներին ջանացել է ամեն կերպ բանուկ պահել կրթօջախի դռները, նույնիսկ սկսած երկու տարի առաջվանից փորձ է արվել ազգային առաջնորդարանի կրթական խորհրդից ստանալ աջակցություններ՝ պահպանելու համար պետության կողմից սահմանված թվային պատկերը, սակայն բոլոր այդ փորձերը ձախողվել են»,- գրում է պորտալը: Թե ինչ ճակատագիր է սպասվում կես դար որպես կրթօջախ ծառայած շինությանը՝ Կաթողիկե առաջնորդարանից «Իրանահայեր» լրատվական պորտալին պարզաբանել են, որ ընթանում են բանակցություններ Առաջնորդի եւ Իրանի կրթության նախարարության միջեւ, որպեսզի կրթօջախի շենքային պայմանները օգտագործվեն կրթության բնագավառում՝ թեկուզ որպես կրթության ծառայող համալիր կամ ուսումնական կենտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել