Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները կհանդիպեն

Օգոստոս 18,2009 00:00

Օգոստոսի 17-23-ը հայ եւ ադրբեջանցի երիտասարդները հանդիպում կունենան Ֆինլանդիայի Մարիեգամնե քաղաքում: Ինչպես հաղորդում է ANS PRESS-ը, հանդիպմանը կմասնակցեն նաեւ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի երիտասարդության ներկայացուցիչները, ինչպես նաեւ մի շարք արտասահմանցի փորձագետներ: Ալանդի համերաշխության ինստիտուտի կողմից կազմակերպված հանդիպմանը կմասնակցի հինգ երիտասարդ Հայաստանից, ինը՝ Ադրբեջանից: Երիտասարդները կքննարկեն հակամարտությունների, դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ թեմաներ, գենդերային խնդիրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել