Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային վեճ

Օգոստոս 18,2009 00:00

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցի դաստիարակության գծով տնօրենի նախկին տեղակալ, գրադարանավարուհի Ծաղիկ Բաբայանի հայցադիմումը:

Տնօրեն Ալվարդ Առաքելյանի՝ անցյալ տարվա նոյեմբերի 1-ի հրամանով նա ազատվել է աշխատանքից: Հայցվորը հայցադիմումում նշել է, որ համաձայն չէ տնօրենի պատճառաբանության հետ, թե իրեն աշխատանքից ազատել է աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ: Ծաղիկ Բաբայանը պահանջում է անվավեր ճանաչել վերոնշյալ հրամանը, իրեն վերականգնել աշխատանքում եւ պարտավորեցնել պատասխանողին վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել