Լրահոս
Օրվա լրահոսը

Դասախոսը ազատվել է գրավով

Օգոստոս 18,2009 00:00

Ֆրանսիացի դասախոս Կլոթիլդա Ռեյսը, որը մեղադրվում էր Իրանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, կիրակի օրն ազատ է արձակվել գրավի դիմաց: Ըստ lenta.ru-ի, իրանական դատարանը չէր մանրամասնել գրավի պայմանները, սակայն իրավապահները հայտնում են, որ նրա առողջական վիճակը լավ է: Ռեյսը, որը մոտ կես տարի աշխատել էր որպես դասախոս իրանական բուհերից մեկում, ձերբակալվել էր այս տարվա հուլիսի 1-ին, երբ փորձում էր մեկնել երկրից: Սկզբնական շրջանում նա մեղադրվում էր լրտեսության մեջ, իսկ հետագայում մեղադրանքը վերաձեւակերպվեց որպես տեղեկատվության անօրինական հավաքում եւ հետընտրական շրջանում զանգվածային անկարգությունների կազմակերպում: Դատավարությունը սկսվեց օգոստոսի 8-ին: Բացի Ռեյսից, մեղադրյալների աթոռին էին եւս 10 հոգի, այդ թվում՝ Իրանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակից Նազակ Աֆշարը: Վերջինս, ունենալով երկակի՝ ֆրանսա-իրանական քաղաքացիություն, նույնպես ազատ է արձակվել եւ արդեն հասցրել է հանդիպել նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել