Մանկավարժական գործընթացում՝ շարունակական կրթության ուսումնական ծրագրավորման մի քանի հարցեր
Շուկայական տնտեսության փոփոխման պայմաններում կրթության արդյունավետ ձեւափոխումը կապված է նրա գլխավոր ռազմավարական ուղղության՝ նոր տեսակի մասնագետների պատրաստման հետ, որոնք բանիմաց են, մրցունակ, շարժուն: Ցավոք, ներկայումս կրթական օղակում հիմնականում գերիշխում է թոշակի տարիք ունեցող պրոֆեսորա-դասախոսական կազմը, որոնց արհեստավարժական մանկավարժական մակարդակը պահանջում է ուսումնական գործընթացի կազմակերպման կայունացած միօրինակությունների (ստերեոտիպերի) փոփոխություն, որոնք կառուցվում են ուսանողների հետ փոխհարաբերությունների բռնատիրական ոճի, ուսուցման եւ դաստիարակման ավանդական ձեւերի, մեթոդների եւ միջոցների կիրառման, գիտական եւ արհեստավարժական նախապատրաստման նոր արժեքների հիման վրա:
Դրա հետ մեկտեղ, մանկավարժական գիտության եւ կրթության պրակտիկայի իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ նորամուծական մոտեցումների տեսական տեսակետները պրոֆեսիոնալ կրթության բովանդակության, ձեւերի, մեթոդների ու միջոցների նկատմամբ մանկավարժական գործունեության մեջ անբավարար են ներդրվում:
Այդպիսի կրթական միջավայրը անբավարար չափով է նպաստում ապագա երիտասարդ մասնագետի անհատական ունակությունների ներուժի ի հայտ գալուն, անհատական եւ որակավորման բնութագրերի ձեւավորմանը, որոնք նա կարող է իրականացնել իր հետագա ողջ կյանքի ընթացքում:
Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում մասնագետների գիտական, արհեստավարժական եւ մանկավարժական այնպիսի համակարգի ստեղծման համար, ինչպիսին է ուսումնական պլանավորումը, որը կառուցվում է անհատական, իրավասու, գործունյա անհատական մոտեցման հիման վրա, որը ապահովում է անհատի ինքնազարգացում, ինքնակատարելագործում, ինքնակազմակերպում, ինքնաիրացում, ինքնաարտահայտում՝ արագ փոփոխվող սոցիալ-տնտեսական պայմաններում:
Ուսումնական ծրագրավորումը, որպես մանկավարժական գործընթացի մասնակիցների նորամուծական գործունեություն, բնութագրվում է նախագծային-տեխնոլոգիական ուղղվածությամբ, որն ուսումնական եւ հատուկ դասընթացների միջոցով ներթափանցված է շարունակական կրթության բոլոր փուլերի մեջ:
Մեր պատկերացմամբ, շարունակական կրթությունը կառուցվում է անձնական հատկությունների հիման վրա, որտեղ մարդը՝ Հայաստանում եւ արտասահմանում, հանդիսանում է որպես հասարակության գերագույն արժեք, եւ որտեղ աշխատաշուկայում պետք է պահանջարկ ունենան նրա մտավոր, զգացմունքային եւ կամային հատկանիշներն ու ոլորտները:
Շարունակական կրթության նպատակն է մարդու գործունեության համար անհրաժեշտ հոգեւոր-բարոյական, տեղեկատվական, մեթոդոլոգիական (գիտահետազոտական), հաղորդակցական եւ մասնագիտական մշակույթի ձեւավորումն ու զարգացումը:
Այս դեպքում շարունակական կրթության բովանդակությունը նրա ֆունդամենտալ լինելն է, որը յուրաքանչյուր մարդու համար ծառայում է որպես նյութական, հոգեւոր, տեսական եւ գործնական, սոցիալական եւ տնտեսական, մշակութային ապահովման եւ բարգավաճման հիմնական բազա:
Մեր տեսակետից որպես ուսումնական ծրագրավորման հիմնադրույթ կարող է ծառայել «զարգացող կրթության» տեսությունը (Դ. Դյուի). առաջադեմ (նորամուծական-ծրագրավորվող–տեխնոլոգիական) տեսությունը եւ պրակտիկան, ծրագրերի մեթոդի վրա հիմնված ծրագրավորված ուսուցման տեսությունը, որը հենվում է ողջամիտ (պրագմատիկ) գաղափարների վրա եւ որի կողմնակիցներն են Դ. Դյուին, ՈՒ. Խ. Կիլպատրիկը, Վ. Ա. Լայը, Է. Մեյմանը, Ե. Պարկխերստը, Է. Տորնդայկը եւ այլք:
Նոր տեսակի մասնագետի պատրաստումը բնութագրվում է մանկավարժական գործընթացի ծրագրավորված տեխնոլոգիական ուղղվածությամբ, դասախոսների եւ ուսանողների ներգրավմամբ գիտահետազոտական եւ գիտափորձարարական գործունեության մեջ, որտեղ կրթական գործընթացի մասնակիցները նաեւ հետազոտողներ են:
Գործունեության բոլոր ոլորտների մասնագետների պատրաստման հայեցակարգում ընկած է նախագծային ուսուցման տեսությունը, որը հենվում է պրագմատիկ (գործնական) մանկավարժության վրա, նախագծերի մեթոդների վրա, որոնց հիմքում ընկած են Դ. Դյուիի, Վ. Ա. Լայի, Է. Տորնդայկի եւ այլ ամերիկացի գիտնականների գաղափարները: Ուսումնական գործունեության մասնագետների կազմակերպումը, որը ենթադրում է մշակույթի ժամանակակից նախագծա-տեխնոլոգիական տեսակ, որը կարելի է բաժանել նախագծեր կոչվող առանձին ավարտված փուլերի:
Նախագծային ուսուցման նպատակն է. նպաստել յուրաքանչյուր մասնակցի անձնական վստահության բարձրացմանը՝ իրենց ներուժային ընդունակությունների, տնտեսական վերլուծող եւ քննադատական մտածելակերպի զարգացման գործում:
Նախագծային ուսուցման էությունն այն է, որ մասնագետները ձեռնարկատիրական գործունեության մեջ նախագծի վրա աշխատելու ընթացքում ըմբռնում են իրական գործընթացներ, ապրում են կոնկրետ իրավիճակներ, հաղորդակցվում են երեւույթների խորության ներթափանցմանը, նոր գործընթացների նախագծմանը: Ուսումնական նախագծումը՝ որպես ապագա մասնագետի նախապատրաստման մանկավարժական համակարգ, կարող է առավել արդյունավետ լինել նախագծային-տեխնոլոգիական գործունեության մեջ, որը հենվում է անհատական օրինակի վրա, կողմնորոշվում է հոգեւոր-բարոյական հատկությունների, արհեստավարժ նախագծային-տեխնոլոգիական ուղղվածության եւ իրազեկության, գիտահետազոտական կարողությունների հիման վրա, որոնք անհրաժեշտ են ամբողջ կյանքի ընթացքում շարունակական կրթության համար:
ՀՀ ԿԳՆ կոլեգիայի անդամ, «Մխիթար Գոշ» համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր