Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՐՊԱՆԵԼ ԵՆ

Օգոստոս 18,2009 00:00

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հարուցել է քրեական գործ, որի հիմքում դրվել է ՀՀ վերահսկիչ պալատի կատարած ստուգման արդյունքներով կազմված արձանագրությունը: 2005թ. Արմավիրի մարզի Տալվորիկի գյուղապետարանի եւ «Տագգատե» ՍՊԸ միջեւ կնքված գյուղապետարանի շենքի կառուցման կապալի պայմանագրի հիման վրա կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում ընկերության տնօրեն Ավագ Մելքոնյանը կատարողական ակտերում փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ տվյալներ է ներկայացրել ու հավելագրել է 3.745,0 հազ. դրամ: Իսկ 2007թ. եւ 2008թ. Տալվորիկի գյուղապետարանի ու «Վրույր եւ Ագապի» ՍՊԸ միջեւ կնքված Տալվորիկի ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման եւ գրունտային ճանապարհի կառուցման պայմանագրերի հիման վրա կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում ընկերության տնօրեն Դավիթ Դավթյանը կեղծ տվյալներ ներառելու միջոցով հավելագրել է 2.194,2 հազ դրամի չկատարված աշխատանքներ եւ խաբեությամբ գյուղապետարանից ստացել եւ հափշտակել է խոշոր չափերի գումար, իսկ Տալվորիկի գյուղապետ Կիրակոս Սաղաթելյանը, անձնական շահագրգռությունից ելնելով, ավելի է վճարել ընդհանուր առմամբ 5.939,2 հազ. դրամ: Բացի այդ, համայնքի բնակիչներից հավաքած 1.237,0 հազ. դրամի վարձավճարները բյուջե չի մուտքագրել եւ կատարել է ոչ նպատակային ծախսեր, որով, 7.176,2 հազ. դրամի վնաս է պատճառել համայնքի շահերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել