Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵՆ

Օգոստոս 18,2009 00:00

Հայաստանի մշակույթի նախարարությունը պատրաստվում է պատասխանել Վերահսկիչ պալատի հաշվետվությամբ ներկայացված այն փաստերին, համաձայն որոնց՝ մշակույթի նախարարությունը 2008 թ. պետական բյուջեից մեծ յուրացումներ, չարաշահումներ եւ անարդյունավետ ծախսեր է կատարել: Այս մասին հուլիսի 30-ին Tert.am-ին հայտնել էին մշակույթի նախարարության լրատվության բաժնից, ի պատասխան այն հարցի՝ արդյո՞ք հիմա, երբ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը պաշտոնապես հրապարակվել է, մշակույթի նախարարությունը պատրաստվում է արձագանքել դրան: Նախարարությունից Tert.am-ին ասել էին նաեւ, որ կառավարությունից պաշտոնապես ստացել են ՎՊ հաշվետվությունը, մինչեւ օգոստոսի 10-ը կուսումնասիրեն այն, որից հետո միայն կարձագանքեն հրապարակված իրողություններին: Նշենք, որ այսօր օգոստոսի 18-ն է, սակայն մշակույթի նախարարությունը դեռ լռում է: Ոչինչ չունի՞ արդարանալու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել