Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՀԵՏՔԵՐ՝ ՀԱՐԹԱԳՅՈՒՂՈՒՄ

Օգոստոս 18,2009 00:00

aysor.am կայքից տեղեկանում ենք, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում անցյալ տարի հողային աշխատանքների ժամանակ հին ջրհորներից հայտնաբերվել են մարդկային մարմիններ: «Կարապետանց կոչվող հին ջրհորից գտել ենք մարդկային ոսկորներ, նաեւ թուր»,- ասել է գյուղացիներից մեկը: 2002-ին էլ, երբ գյուղում մաքրում էին հին ջրհորները, էլի հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, թրեր, հին տիպի հրացաններ:

Ըստ գյուղի դպրոցի տնօրեն Սամվել Հունանյանի, «1920 թվականի նոյեմբերին՝ քեմալական Թուրքիայի արշավանքի ժամանակ, Հարթագյուղի եւ մոտիկ մի քանի գյուղերի բնակիչները զոհ են գնացել կոտորածին, գյուղի ժողովրդին պարզապես սպանել են կամ էլ ողջ-ողջ լցրել են տարածքի ջրհորները»:

«Գտած ոսկորները արկղով պահում ենք, հողում թաղված չեն: Չենք թաղում՝ մինչեւ աշխարհը չընդունի ցեղասպանությունը»,- ասել է հարթագյուղցի Վոլոդյա Սիմոնյանը: Գտնված մասունքները Հարթագյուղի Սուրբ Նարեկ եկեղեցում են: Հայոց ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ տեղեկացրել է, որ Հարթագյուղի ջրհորներում հայտնաբերված ոսկորները լուսանկարվել են եւ այժմ թվայնացված պահպանվում են: Անդրադառնալով մասունքները հողին չհանձնելու փաստին՝ Հայկ Դեմոյանը նկատել է, որ այդպիսի դեպքեր էլի կան, բայց պետք է մասունքները հողին հանձնվեն, իսկ վրան մատուռ կառուցվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել