Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ-ն էլ է A/H1N1-ի պատվաստանյութը փորձարկում

Օգոստոս 18,2009 00:00

Ռուսաստանի Դաշնության առողջապահության պետական կոմիտեն թույլատրել է սկսել A/H1N1 գրիպի ռուսական պատվաստանյութի բժշկական փորձարկումները: Այս մասին հաղորդում է News.ru լրատվական կայքը՝ հղում անելով առողջապահության պետական կոմիտեի տարածած հաղորդագրությունը: Այս հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ A/H1N1 վարակի դեմ պատվաստանյութ է պատրաստել «Միկրոգեն» գիտաարտադրական ձեռնարկությունը: Ըստ կայքի տեղեկությունների, պանդեմիական վարակի դեմ պատվաստման համար գրանցման գործընթացն արագացվելու է, իսկ հաջորդ քայլը լինելու է այն մարդկանց խմբի ընտրությունը, որն առաջինն է ինքնակամ պատվաստվելու: Հիշեցնենք, որ այս վարակի պատճառով աշխարհում մահացել է ավելի քան 1700 մարդ:

ՀՀ առողջապահության նախարարության ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ խոզի գրիպը մեր երկիր չի թափանցել, չնայած այն բանին, որ մեր հարեւան 3 պետություններում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, այդ վարակով մարդիկ են հիվանդացել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել