Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աճ՝ անկումից հետո

Օգոստոս 18,2009 00:00

Տնտեսական ճգնաժամի պայմաններում Ճապոնիայում առաջին անգամ տնտեսական աճ է գրանցվել: Նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ, երկրի ՀՆԱ-ն աճել է մոտ 4%-ով:

Մինչ այդ Ճապոնիայում եղել է 12% անկում: Այս մասին, 7or.am-ի տեղեկացմամբ, Տնտեսագետները Ճապոնիայում տնտեսական աճը պայմանավորում են արտահանման ծավալների 6% ավելացմամբ: Հիմնականում ճապոնական ապրանքներն արտահանվել են Չինաստան: Երկրի կառավարությունը նաեւ ճիշտ քաղաքականություն է վարել, որպեսզի տեղական ապրանքների ներքին վաճառքը նույնպես ակտիվանա, եւ տրամադրել է դոտացիաներ՝ էլեկտրական սարքավորումների եւ էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների ձեռքբերման համար, ինչն էլ բերել է տնտեսական աճին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել