Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹ ՓԱԿԵՑԻՆ

Օգոստոս 18,2009 00:00

Իրանի իշխանությունները ժամանակավորապես արգելել են ընդդիմադիր թերթի հրապարակումը: Այս մասին հաղորդում է «tert.am»-ը՝ վկայակոչելով «Ազատություն» ռ/կ-ի ռուսական բաժնի հաղորդումը: Երեկ «Էթեմադ-է Մելլի» ընդդիմադիր թերթը Թեհրանի դատախազության կարգադրությամբ լույս չի տեսել: Հիշեցնենք, որ վերջերս այս թերթում հրապարակվել էին նյութեր, որոնք պատմում էին, թե ինչպես են բանտերում վարվում նախագահական ընտրություններին հետեւած անկարգությունների ժամանակ ձերբակալված ընդդիմադիրների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել