Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆ-ԿԵՆՏՐՈՆԻՑ»

Օգոստոս 18,2009 00:00

Երեկ «Առավոտը» ստացել է արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովիկ Բաբայանի դիմումը: Նա խնդրել է, որպեսզի իր հետ հանդիպի մեր թերթի լրագրողը: Նրա տեղեկացմամբ, իր պատմությունը կապված է բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իրեն ահաբեկելու, ծեծի ենթարկելու, իր եւ իր հղի կնոջն առեւանգելու հետ: Հ. Բաբայանը թերթին տրամադրել է անուններ, խնդրանքով, որ դրանք առժամանակ չհրապարակվեն, քանի որ իր համար կստեղծվի «շատ անբարենպաստ իրավիճակ, որը լի կլինի անդառնալի հետեւանքներով»: Նշենք նաեւ, որ ոչ անհայտ իրավաբան-կալանավորի ոդիսականն առնչվում է 2008թ. մայիսյան ընտրությունների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել