Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՎԱՐԴԱՇԵՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻՑ

Օգոստոս 18,2009 00:00

«Առավոտին» է դիմել արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Հովսեփյանը: Նա խնդրել է, որպեսզի իր նամակը տպագրվի ամբողջությամբ, «առանց կրճատման»: Նամակի մեկ օրինակը դատապարտյալն ուղարկել է հանրապետության նախագահին: Ա. Հովսեփյանը տեղեկացնում է, որ տառապում է 1-ին աստիճանի շաքարային դիաբետ հիվանդությամբ: Ներկայումս գտնվում է ՔԿՀ բժիշկների հսկողության տակ: Դատապարտյալն իր նամակով շնորհակալություն է հայտնում «Վարդաշենի» անձնակազմին, որ հիվանդ կալանավորի նկատմամբ ցուցաբերում են մարդասիրական մոտեցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել