Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 18,2009 00:00

ՇԱՄՇՅԱՆԻՆ «ՍԽԱԼ ԵՆ ՀԱՄԱՆԵՐԵԼ»

Անցած շաբաթ օրը՝ օգոստոսի 15-ին, «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը ՀՀ գլխավոր դատախազից պաշտոնական գրություն է ստացել առ այն, որ «Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Շամշյանի նկատմամբ համաներում կիրառելու մասին անհիմն է, առանց օբյեկտիվ հիմքերի: Արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որ ազդել է գործի ելքի վրա, խաթարել արդարադատության բուն էությունը: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման»: Հիշեցնենք, որ Շամշյանը Վերաքննիչ դատարանում վիճարկել էր Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որով նա մեղավոր էր ճանաչվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու մեջ եւ դատապարտվել էր 350 հազար դրամ տուգանքի: Վերաքննիչը նախ՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողել էր անփոփոխ, հետո որոշել էր «սրբագրել» իր սխալը եւ, վերստին քննելով գործը, որոշում էր կայացրել Շամշյանի նկատմամբ համաներում կիրառել, ինչի դեմ ընդվզել էր ինքը՝ ֆոտոթղթակիցը, հայտարարելով, թե ինքը մեկ անգամ արդեն համաներման տակ ընկել է, իսկ «Համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման մեջ հստակ նշված է, որ համաներումը չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, ովքեր վերջին 10 տարվա ընթացքում արդեն համաներվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել