Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿՊԱՀԱՆՋՎԻ 15-20 ՏԱՐԻ»

Օգոստոս 18,2009 00:00

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ հայկական եւ ադրբեջանական կողմերի հայեցակարգերի որոշակի տարբերությունները պահպանվում են, ըստ «Արմինֆո»-ի, Turan-ին հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: «Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է մնում. հայերը պետք է փուլ առ փուլ ազատեն Ղարաբաղի շրջակա գրավյալ տարածքները, իսկ հարկադիր վերաբնակիչները պետք վերադառնան հայրենի վայրեր: Դրանից հետո անցումային շրջանում պետք է տեղի ունենա Լաչինի եւ Քելբաջարի շրջանների ազատագրումը եւ միաժամանակ ԼՂ ու Հայաստանի միջեւ միջանցքի ձեւավորումը: Այդ գործընթացները պետք է ուղեկցվեն տարածքների ականազերծմամբ, վերականգնողական աշխատանքներով: Այդ ամենի համար կարող է 5-10 տարի պահանջվել»,- հայտարարել է Մամեդովը: «Այնուհետեւ պետք է հաջորդի հարկադիր վերաբնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, խաղաղապահ ուժերի տեղակայումը: 60 հազար ադրբեջանցիների վերադարձից եւ 1991 թվականին գոյություն ունեցող ստատուս-քվոյի վերականգնումից հետո կարող է մշակվել ԼՂ իրավական կարգավիճակը: Ողջ այդ գործընթացը կարող է մինչեւ 10 տարի պահանջել»,- նշել է նա`ավելացնելով, որ ԼՂ կարգավիճակը պետք է մշակվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Միաժամանակ նա նշել է, որ ժամանակային հստակ շրջանակների մասին ներկայիս փուլում հնարավոր չէ խոսել, քանի որ հայտնի չէ, թե ինչ կերպ են զարգանալու գործընթացները: Միայն ԼՂ շրջակա 7 շրջաններ նախատեսվում է 760 հազար մարդու վերադարձ: «Բոլոր տները, արտադրական, արդյունաբերական եւ սոցիալական ենթակառուցվածքներն ավերված են: Այդ ամենի վերականգնումը մեկ օրվա գործ չէ: Միայն ականազերծման համար կարող է մի քանի տարի պահանջվել: Այս ամենը հաշվի առնելով`կարգավորման ողջ գործընթացը կարող է ձգձգվել 15-20 տարի»,- ասել է Մամեդովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել