Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԸ՝ ԽԱՂԱԹՂԹԵՐԻ ՎՐԱ

Օգոստոս 18,2009 00:00

\"\"

Երեկ Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում մի մանրավաճառ վաճառքի էր հանել «Ավագանի գրուպ» անունով ինչ-որ մի ընկերության արտադրած խաղաթղթեր: Դրանք մյուս բոլոր խաղաթղթերից տարբերվում էին նրանով, որ դրանց դարձ երեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ գունավոր պատկերով եւ գրությամբ՝ «ARMENIA»: Հնարավոր է, որ այս խաղաթղթերը նախատեսված են մեր խաղամոլ ավագանիների համար: Բացառված չէ նաեւ, որ խաղաթղթերի դիզայնի հեղինակները այսպիսով նրբորեն ակնարկում են, թե ինչ տխուր հետեւանքների կարող են բերել մեր որոշ պետական այրերի հակումները: Բայց խնդիրն այն է, որ հայաստանյան օրենսդրությամբ սահմանված են ՀՀ զինանշանի պատկերի գործածման դեպքերը, որտեղ խաղաթղթերի մասին որեւէ խոսք չկա: Սա ակնհայտ օրինախախտում է, որից առանձին արտադրողներ շահույթ են ստանում:
Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել