Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՀԻՄՆԱՔԱՐԸ

Օգոստոս 15,2009 00:00

\"\"\"\"
\"\"\"\"

Դա մարմնամարզությունն է՝ գիմնաստիկան: Հին հույները գիմնաստիկա ասելով հասկանում էին մարդու ֆիզիկական դաստիարակության ամբողջ համակարգը, որն էականորեն տարբերվում է մեր ներկայիս պատկերացումներից:

Հնագույն ժամանակներում գիմնաստիկան շատ ընդգրկուն հասկացություն է եղել եւ իր մեջ ներառել է ինչպես մարդու ընդհանուր ֆիզիկական դաստիարակությունը, այնպես էլ ռազմակիրառական ոլորտը:

Մարմնամարզական վարժությունները հայտնի են առնվազն 3000 տարի: Հին Չինաստանում եւ Հնդկաստանում դրանք ծառայել են բժշկական նպատակների՝ որպես առողջության ամրապնդման եւ ֆիզիկական զարգացման լավագույն միջոց:

Աշխարհի երեսին այսօր չկա մի մարզաձեւ, ֆիզդաստիարակության համակարգ, որում չկիրառվեն մարմնամարզական վարժություններ:

Մարմնամարզությունը, իսկապես, բոլոր մարզաձեւերի հիմնաքարն է: Ապրելով 1168 տարի՝ եղել է հին օլիմպիական խաղերի գլխավոր սնուցող աղբյուրը: Հետո, հին օլիմպիական խաղերի հետ միասին մոռացության է մատնվել: Հազարամյակներ անց՝ վերածննդի դարաշրջանում, մարդկությունը գիմնաստիկան վերադարձրել է:

Այսօր մարմնամարզությունն իր տարատեսակներով ինքնուրույն մարզաձեւ է: Սակայն հնարքների եւ վարժությունների կատարման բարդության աստիճանով այնքան է առաջ գնացել, որ սովորական մահկանացուի երեւակայությունն անգամ նման տրյուկներ պատկերացնել ի վիճակի չէ: Իրականությունը, իրոք, սա է: Բայց մարմնամարզությունը միայն մարդկային հնարավորությունների գերազանցում չէ: Այն իրականում հասանելի, մատչելի եւ անհրաժեշտ է յուրաքանչյուրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել