Լրահոս
Օրվա լրահոսը

Երկաթուղիներում՝ վագոն-եկեղեցի

Օգոստոս 15,2009 00:00

Հուլիսի 29-ին Սախալինյան երկաթուղու ղեկավարությունը Յուժնո-Սախալինյան եւ Կուրիլյան թեմին է հանձնել խորհրդանշական վագոն-եկեղեցու բանալին, որը երթեւեկելու է գնացքների կազմում:

Սախալինյան երկաթուղու մամլո քարտուղար Սերգեյ Դաշչինսկին հայտնել է, որ ճանապարհ ընկնելուց առաջ վագոն-եկեղեցին կօծվի Յուժնո-Սախալինյան եւ Կուրիլյան թեմի հոգեւորական Դանիիլ եպիսկոպոսի կողմից:

«Սախալինյան երկաթուղին հատուկ նախագծով վերանորոգել է ուղեւորատար վագոններից մեկը: Վագոնի մի մասը գրավում է խոհանոցը, երկու կուպե՝ ութ տեղով, հոգեւորականների հագստի համար է, մնացած մասը խորանն է եւ արարողությունների՝ մկրտությունների եւ պսակադրությունների կատարման տեղը»,- պատմել է Ս. Դաշչինսկին:

Նրա խոսքերով՝ վագոն-եկեղեցին 2-3-ական օր գործելու է այն կայարաններում, որտեղ չկան ուղղափառ ծխեր: Դաշչինսկին նշել է, որ «Ռուսական երկաթուղիների» համարյա բոլոր մասնաճյուղերում այսօր արդեն նմանատիպ վագոն-եկեղեցիներ կան՝ բեռնատար եւ ուղեւորատար գնացքների կազմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել