Այսուհետեւ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, բացի կիրակի օրերից, շաբաթվա մնացած օրերին ժամը 9-19-ը կգործեն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նորաբաց կրպակները: Այս նորաբաց կրպակներում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության բաժանորդներին կտրամադրվեն բոլոր այն ծառայությունները, որոնք մինչ օրս տրամադրվում էին ընկերության մյուս 95 կենտրոններում: Այսինքն, մետրոյի բոլոր կայարաններում ընկերության սպասարկման կետերում հնարավոր է միացնել միջազգային ռոումինգ, ստանալ հետվճարային եւ կանխավճարային փաթեթներ՝ համապատասխան սակագնային պլաններով, կատարել վճարումներ, ձեռք բերել տարբեր արժողությամբ վերալիցքավորման քարտեր, գնել նոր հեռախոսահամարներ, ակտիվացնել ինտերնետ ծառայությունը, ճշտել հաշիվը եւ այլն: Մետրոյի՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոն-կրպակները տվյալների անլար փոխանցման համակարգի շնորհիվ միացված են տվյալների կենտրոնական շտեմարանի հետ, ինչն անհրաժեշտ է համարների ակտիվացման եւ վճարումների կատարման համար: