Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում չենք ցնցվի

Օգոստոս 15,2009 00:00

Առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանին ուժեղ երկրաշարժեր չեն սպառնում: Նման եզրահանգման են եկել Սեյսմիկ պաշտպանության ազգային գործակալությունում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ գործակալության պետ Ալվարո Անտոնյանն ասաց, որ Հայաստանում հնարավոր է օրական բազմաթիվ թույլ երկրաշարժեր լինեն, որոնք զգալի չեն լինի մարդկանց եւ կենդանիների համար: Ա. Անտոնյանի խոսքերով՝ այս տարի երկրակեղեւի ցնցման տեսակետից միակ եւ ուժեղ իրադարձությունը Հայաստանում գրանցվել է հունիսի 18-ին՝ Գառնիում: Ըստ Սեյսմիկ պաշտպանության ազգային գործակալության պետի, ի տարբերություն նախորդ տարիների, 2009 թվականին երկրաշարժեր քիչ են գրանցվել, սակայն հունիսի 18-ի Գառնիի մեկ երկրաշարժը նույնքան էներգիա է անջատել, որքան ողջ 2008 թվականի ընթացքում գրանցված բոլոր երկրաշարժերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել