Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ՝ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Օգոստոս 15,2009 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ ինքը պատրաստ է «արմատական քայլերի դիմել քրդական հարցը լուծելու համար»,-ըստ tert.am-ի՝ տեղեկացրել է թուրքական «Hurriyet»-ը: Անկարայում տեղի ունեցած կուսակցական ժողովի ժամանակ, դիմելով ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին, ովքեր ավելի վաղ մերժել էին կառավարության հետ քրդական հարցը քննարկելու առաջարկը, Էրդողանն ասել է. «Միացեք եւ հեռու մի մնացեք այդ գործընթացից»: Նա նաեւ քրդամետ Ժողովրդավարական հասարակություն կուսակցության ներկայացուցիչներին կոչ է արել զերծ մնալ ժամանակ առ ժամանակ սադրիչ հայտարարություններ անելուց: Չմանրամասնելով, թե ինչ առաջարկություններով է հանդես գալու կառավարությունը, վարչապետը հայտարարել է, որ՝ «Թուրքիան ստիպված է բաց աչքերով նայել այդ խնդրին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել