Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՍՈՎՈՆ՝ ՆԱՏՕ-ԻՆ

Օգոստոս 15,2009 00:00

Lragir. am-ի փոխանցմամբ, Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուն ՆԱՏՕ-ին առաջարկել է քննարկել խաղաղարար գործողություններին իր երկրի զորախմբի մասնակցության հարցը: Այդ հայտարարությունը նա արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի հետ հանդիպումից հետո: Կոսովոյի ռազմուժը կազմում է 2,5 հազար մարդ: Կոսովոյի անկախությունը ճանաչել է 50-ից ավելի պետություն, այդ թվում ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան: Սերբիան, Ռուսաստանը եւ Չինաստանը Կոսովոն համարում են Սերբիայի գավառ եւ չեն ճանաչում նրա անկախությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել