Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Օգոստոս 15,2009 00:00

\"\"«S.O.S Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը սույն թվականի օգոստոսի 15-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին՝ ցուցմունք տալու զրպարտության մեղադրանքով՝ ՀՀ ՔՕ 135 հոդվածի 1-ին մաս: «ԷկոԼուր»-ի փոխանցմամբ, 2008թ. նոյեմբերի 13-ին Հանրային հեռուստատեսությունը հաղորդում էր պատրաստել, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին: Հաղորդման մեջ օգտագործվել էին տեսանյութեր, որոնք տրամադրվել էին «S.O.S. Թեղուտ»-ի ակտիվիստների կողմից, ովքեր նաեւ զբաղվում են հասարակության խոցելի շերտերի իրավունքների պաշտպանությամբ: Այս հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության հիշյալ բաժինը հետաքննություն էր անցկացրել, եւ արդյունքում 2009թ. փետրվարի 11-ին քր. գործ էր հարուցվել ոչ թե սեռական ոտնձգությունների, այլ՝ ՀՀ ՔՕ 135 հոդվածի 1-ին մասով՝ զրպարտության մեղադրանքով, որի շրջանակներում հարցաքննվել էր նաեւ Մ. Սուխուդյանը: Վերջինս օգոստոսի 13-ին ծանուցագիր է ստացել, որտեղ նշված է, որ նրան հարցաքննության են հրավիրում արդեն մեղադրյալի կարգավիճակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել