ԼՂՀ Քաշաթաղի շրջանի մի խումբ մտավորականներ միացել են ԼՂՀ ԱԺ պատգամավորների, մտավորականների, հասարակական, քաղաքական գործիչների, Արցախյան պատերազմի վետերանների նամակին՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարարությանը, որով պահանջվում է ազատ արձակել քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին: «Սարգիս Հացպանյանին Քաշաթաղում ճանաչում են շատերը: Նա աջակցել է ազատագրված տարածքների բնակեցման գործին իր բոլոր հնարավորություններով: Կարծում ենք, որ տարածք ազատագրողը եւ նաեւ այն բնակեցնելու ակտիվ աջակիցը արժանի է մարդասիրական վերաբերմունքի, այն է՝ ազատ արձակման»,- նշել են նամակի հեղինակները՝ ԼՂՀ վաստակավոր բժիշկ, Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Արցախ Բունիաթյանը, Քաշաթաղի շրջանի հոգեւոր հովիվ Աթանաս վարդապետ Մովսիսյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Կարեն Գրիգորյանը եւ այլք: