Հայաստանում հրատարակված 2 գիրք հաղթող է ճանաչվել ԱՊՀ պետությունների «Գրքի արվեստ» 6-րդ միջազգային մրցույթում:
Ըստ «Արմինֆոյի», Գագիկ Բաղդասարյանի «Երեւան» եւ Վան Խաչատուրի «4-19-րդ դարերի հայկական ճարտարապետության գույնը» ալբոմներն առաջին կարգի դիպլոմների են արժանացել՝ «Տպագրվել է Համագործակցությունում» եւ «Արթգիրք» անվանակարգերում: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերի 4-ին, Գրքի 12-րդ մոսկովյան միջազգային ցուցահանդես-վաճառքի շրջանակներում: