Լրահոս
Օրվա լրահոսը

Արթոն՝ Ազգային ժողովում

Օգոստոս 14,2009 00:00

Այսօր «Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակում Արթո Թունչբոյաջյանը եւ նրա Arminian Navy Band-ը հանդես կգան ԱԺ այգում: Համերգի կազմակերպիչներից Արմինե Անտիկյանը հայտնեց, որ այդկերպ ձեւավորվում է ԱԺ դարպասները հանրության առաջ բացելու գեղեցիկ ավանդույթ. «Ժողովուրդը, որ սովոր է ճաղերի արանքից նայելու այգուն, այժմ հնարավորություն ունի ներս մտնել, զբոսնել ու վայելել: ԱԺ նախագահի կողմից այդ գաղափարը կյանքի կոչելը կարեւոր է նրանով, որ այս նախաձեռնությամբ, փաստորեն, դարպասները բացվում են մշակույթի առաջ»: Ինչ վերաբերում է բոլորի կողմից սիրված ավանգարդ ֆոլք ոճում ստեղծագործող եւ կատարող Արթոյին, նրա հետ հանդիպումը՝ անկախ «ձեւաչափից», միշտ էլ վերածվում է տոնի: Arminian Navy Band-ն էլ, որպես միջազգային երաժշտական լուրջ հայտ ներկայացրած խումբ, ինչ խոսք, վայելում է ինչպես «դրսի», այնպես էլ հայաստանցիների ջերմ համակրանքը:

Երեկ Միստեր Avant-Garde Folk Թունչբոյաջյանը եւ Avant-Gard Folk music Production-ի տնօրեն Արտակ Գեւորգյանը հյուրընկալվեցին «Առավոտում»: Արթոյի հետ զրույցը ոչ միայն երաժշտության, այլեւ հայաստանյան բարքերի մասին էր: Հայաստանի ու հայի պատիվը բարձր պահելու թունչբոյաջյանական մտորումները կարդացեք վաղվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել