Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կկապե՞ն ամրագոտիները

Օգոստոս 14,2009 00:00

Առաջիկա 5 տարվա ընթացքում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կնվազի 10 տոկոսով: Այսպիսի ակնկալիքով է երեկ կառավարությունը հաստատել ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարությունը եւ 5 տարվա գործողությունների ծրագիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակը Հայաստանում բարվոք չէ, մարդկային զոհերն էլ՝ շատ: Վարչապետը նիստին ներկա պաշտոնյաներին հորդորել է. «Դուք պարտավոր եք պահանջել ձեր վարորդներից, որպեսզի նրանք անպայման օգտագործեն ամրագոտիներ, որոնք այսօր համատարած չեն կիրառվում: Ցանկալի կլինի, որ ոստիկանությունը հենց իրենից սկսի: Ամոթ բան չէ, եթե վարորդը ամրագոտի է օգտագործում: Ամոթը հակառակն է, լոպազությունն է»:

Կառավարությունը որոշել է նաեւ ավելացնել Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ Ռադիոընկերության կանոնադրական կապիտալները եւ ազատել անցյալ տարվա գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթներից՝ պետբյուջե շահութաբաժինների վճարումից: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը վերաբաշխում կատարելով 2009-ի պետբյուջեում, գումարներ կհատկացնի ուժեղ քամու, հեղեղների հետեւանքով տուժած Շիրակի մարզի մի շարք գյուղերի դպրոցներին, ինչպես նաեւ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի դպրոցին, Արագածոտնի մարզի Միրաք գյուղի բնակարանների կոտրված ապակիների տեղադրման, քանդված տանիքների նորոգման նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել