Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷՍ ԱՆԳԱՄ ԷԺԱՆ ՊՐԾԱՎ

Օգոստոս 14,2009 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ անակնկալ հարձակման է ենթարկվել: «News.am»-ի մատուցմամբ, դա տեղի է ունեցել իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հերթական ժողովի ժամանակ: Ինչպես գրում է թուրքական «Radikal» օրաթերթը, վարչապետի ելույթի ժամանակ ներկաներից մեկը տեղից վեր է կացել եւ բղավել նրա վրա՝ ասելով. «Երկու տարում երկու տրիլիոն ծախսեցիք: Այդպե՞ս եք կառավարելու այս երկիրը: Մաքսատներում մեծ դժվարությունների առաջ ենք կանգնում: Պարոն վարչապե՛տ, ձեզ հետ ուզում եմ խոսել»: Անվտանգության աշխատակիցներն ուժ գործադրելով իսկույն դահլիճից դուրս են տարել հանդուգն քաղաքացուն: Իսկ Էրդողանը կատարվածին արձագանքել է. «Բղավողներ, ճչացողներ միշտ էլ լինում են՝ երբեմն նաեւ շահարկելու նպատակով: Որոշներն էլ նման բաները համարում են ժողովրդավարություն: Բայց ժողովրդավարությունն այսչափ էժանագին չէ: Ես սադրանքն ու շահարկումը ժողովրդավարություն չեմ համարում»:

Հիշեցնենք, որ նախորդ օրը Տրապիզոնի Արաքլը գավառում շրջագայության ժամանակ, հավաքվածներից մեկը բռունցքով հարվածել էր Էրդողանի որովայնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել