Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ

Օգոստոս 14,2009 00:00

Վրաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է նախապատրաստում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի Սուխում այցի առնչությամբ: «ԱրմԻնֆոյի» փոխանցմամբ՝ ըստ «Բլաք սի պրեսի», այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովը: «Այդ այցը միանգամայն անօրինական է եւ խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Ամենամոտ ժամանակներս բողոքի նոտան կհանձնվի Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր ՌԴ շահերի սեկցիա: Պատահական չէ, որ Պուտինը Սուխում ժամանեց հենց օգոստոսի 12-ին՝ այն օրը, երբ 2008 թվականին ստորագրվեց հրադադարի շուրջ համաձայնագիր»,- ասել է Նալբանդովը՝ դա համարելով «նպատակաուղղված սադրանք եւ մարտահրավեր ողջ համաշխարհային հանրությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել