Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՏԱՊԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Օգոստոս 14,2009 00:00

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզայի՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն ու շրջանակային համաձայնագրի ստորագրմանը մոտ լինելու մասին վերջին հայտարարություններին, նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորումը գերակա խնդիր է ԼՂՀ համար, «սակայն դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք ցանկացած գնով կարգավորմանը՝ այն էլ անկանխատեսելի հետեւանքներով: Մեզ համար կարգավորումը ամուր եւ երկարատեւ խաղաղության հաստատումն է, ինչին հնարավոր է հասնել միայն փաստացի իրողությունները հաշվի առնելով»: «Tert.am»-ի մատուցմամբ, Մ. Պետրոսյանն ասել է, թե ամերիկացի համանախագահը կարգավորման խնդիրը շաղկապում է տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական բարեփոխումների հետ: «Այս հարցերի շաղկապումը միասնական փաթեթի մեջ ավելի շուտ առեւտուր եւ ցանկացած գնով համաձայնություն պարտադրելու փորձ է հիշեցնում»,- նշել է ԼՂՀ ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, թե՝ պարոն Բրայզայի հայտարարություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս շտապողականությունը կապված է ԵԱՀԿ ՄԽ որոշ համանախագահների, մասնավորապես, պարոն Բրայզայի ազդարարվող փոխարինման հետ: «Բանակցային գործընթացի չհիմնավորված արագացումը բացասական հետեւանքներ կունենա եւ կհանգեցնի միայն լարվածության ուժեղացմանը, քանի որ միջնորդների առաջարկած բանաձեւը ուղղված է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հիմքում ընկած ուժերի հավասարակշռության փոփոխությանը»,- պնդել է Մարսել Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել