Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՐԿԻ

Օգոստոս 14,2009 00:00

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, ԵԱՀԿ Միսկի խմբի գործունեության եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացները տարբեր տրամաբանություն ունեն: «Նախ՝ Մինսկի խմբի շնորհիվ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահները ժամանակ առ ժամանակ հանդիպում են, երբեմն հայտարարություններ են անում, ի հայտ են գալիս փաստաթղթեր: Երկրորդ՝ ԼՂ հիմնախնդրում ներգրավված են ոչ միայն կողմերը՝ հայերն ու ադրբեջանցիները, այլեւ՝ ամերիկացիները, ռուսներն ու ֆրանսիացիները, ինչը իր ազդեցությունն ունի հակամարտության տարածքների անվտանգության համար: Այն որ գոյություն ունի ՄԽ՝ լավ է, սակայն ակնկալել, որ նրանից է կախված խնդրի կարգավորումը՝ ռեալ չէ»,- «Ա1+»-ի փոխանցմամբ, երեկ ասել է Ալ. Իսկանդարյանը: Անդրադառնալով ՄԽ համանախագահներից երկուսին՝ Մեթյու Բրայզային ու Յուրի Մերզլյակովին նոր համանախագահներով փոխարինելու փաստին, քաղաքագետը հավաստիացրել է, որ այդ փոփոխություններն արվում է խմբի գոյատեւման համար: «Ակնհայտ է, որ կողմերը չեն կարողանում գալ համաձայնության: Եթե չկան լուրջ պատճառներ խմբի գոյատեւման համար, ապա դրա համար պետք է ստեղծել տեղեկատվական պատճառներ, քանի որ Մինսկի խմբի գոյատեւումից օգուտ կա»,- ասել է Իսկանդարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել