Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՆՈՒՄ Է ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ

Օգոստոս 13,2009 00:00

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում այնպիսի դիվանագետի նշանակումը, ով երկար տարիներ աշխատել է Կոսովոյում, ոչ մի լավ բան մեզ չի խոստանում: Փաստորեն, այդ կինը անջատողական Կոսովոյի անկախության հեղինակն է, ինչպե՞ս կարելի է նրան վտահել»,- news.am-ի փոխանցմամբ, նման մտավախություն է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Արազ Ալիզադեն՝ մեկնաբանելով Մեթյու Բրայզայի փոխարեն Թինա Քեյդենաուի նշանակումը ՄԽ-ի համանախագահի պաշտոնում:

«ԼՂ հակամարտությունը միակն է, որտեղ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը համընկնում են, եւ դա էլ ինձ անհանգստացնում է: Ես շատ եմ մտահոգվում, թե արդյո՞ք գերտերությունները մեր նկատմամբ ինչ-որ նենգ ծրագիր չեն մշակել: Անկախ Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի պարտությունն է: Ուստի՝ կարծում եմ, որ մենք պետք է շտապ ինչ-որ բան նախաձեռնենք, քանի դեռ տեղի չի ունեցել անդառնալին: Ամբողջ խնդիրն այն է, որ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում գործող հզոր հայկական լոբբին չի հանգստանա, մինչեւ Ղարաբաղը չպոկի Ադրբեջանից: Դրա համար մենք պետք է համախմբվենք եւ պատասխան տանք նման երեւույթներին»,- ասել է Ալիզադեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել