Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոնի Արաքլը գավառում կատարած շրջագայության ժամանակ մի «մուշտի» է ստացել տեղի բնակիչներից մեկի կողմից: Ինչպես փոխանցում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական «Hurriyet» օրաթերթը, երբ Էրդողանը ցանկացել է ելույթ ունենալ հավաքվածների առջեւ, նրանցից մեկը մոտեցել է Թուրքիայի վարչապետին եւ բռունցքի ծանր հարված է հասցրել նրա որովայնին: Հարվածն այնքան ուժգին ու անսպասելի է եղել, որ Էրդողանը ցավից բղավել է եւ կծկվել: Բնականաբար, վարչապետի թիկնազորն անմիջապես վնասազերծել է այդ մարդուն՝ Թուրան Դեմիրին: Հետագայում նա բացատրություն է տվել, թե իրականում ինքը ցանկացել է գրկել Էրդողանին, բայց թիկնապահների դիմադրությունը հաղթահարելու ժամանակ սխալմամբ հարվածել է նրան: