Լրահոս
Օրվա լրահոսը

13-ին կրկին տաք կլինի

Օգոստոս 12,2009 00:00

Մեկ օր էլ Հայաստանում աձրեւներ կգան, ու վերջապես օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումները կդադարեն: Օգոստոսի 13-16-ն ընկած ժամանակահատվածում կլինի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը 7-10 աստիճանով կբարձրանա, իսկ Արարատյան դաշտավայրում կհասնի մինչեւ 33 աստիճանի:

Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի կանխատեսումներով, օգոստոսի 13-ի ցերեկվա ժամերին հանրապետության արեւմտյան շրջաններում եւ մայրաքաղաքում տեղումներն արդեն աստիճանաբար կդադարեն: Իսկ ահա հանրապետության հյուսիսային շրջաններում մարդիկ ստիպված կլինեն դեռեւս անձրեւանոցներով տնից դուրս գալ: «Առավոտի» հետ զրույցում Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանի խոսքերով, օգոստոսի 13-16-ը հյուսիսային շրջաններում երեկոյան եւ գիշերվա ժամերին հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ:
Կանխատեսումների բաժնի պետը վստահեցրեց, որ այս շաբաթ-կիրակի հնարավոր կլինի հանգիստն անցկացնել Սեւանում, քանի որ շաբաթվա վերջում տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը Սեւանում կլինի 18-20, իսկ ջրի ջերմաստիճանը՝ 19-20 աստիճան:

Մեր այն հարցին՝ ճի՞շտ է որոշ կայքերում տեղադրված այն ինֆորմացիան, որ օգոստոսի վերջին օդի ջերմաստիճանը հասնելու է մինչեւ 39 աստիճանի, կանխատեսումների բաժնի պետը պատասխանեց. «Դա չհիմնավորված տեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել