ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1999թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ, օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր: Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ՝ երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով: Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին:
Այսօր Կամերային երաժշտության տանը երիտասարդության ոլորտի պատասխանատուները Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ կհանդիպեն Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողների, շրջանավարտների, ինչպես նաեւ ակտիվ երիտասարդների հետ: