Այս տարի մինչեւ ուսումնական տարվա սկսվելը դպրոցներում երեխաները արտահերթ բուժզննման են ենթարկվելու՝ A/H1N1 վարակի տարածման հետ կապված: Եվ եթե նախկինում դպրոցականներին կազմակերպված ձեւով բուժզննման էին ուղղորդում ուսումնական պրոցեսի ժամանակ, ապա այս անգամ ծրագրվում է այդ գործընթացը կազմակերպել ամառային արձակուրդների վերջում: Նման հանձնարարություն է տվել Ռուսաստանի սանիտարական բժիշկ Գենադի Օնիշենկոն, գրել է «Վրեմյա նովոստեյ» թերթը: Ինչպես նկատել է թերթը, դա հակավարակային գործողությունների շրջանակներում է իրականացվում եւ նպատակ ունի կանխել վարակի հետագա տարածումը:
այաստանում մասնագետները դեռ վաղ են համարում դպրոցականների շրջանում նման բուժզննում կազմակերպել: «Հայաստանում դեպքեր չկան արձանագրված, առավել եւս տեղական դեպքեր չկան, ի՞նչ անհրաժեշտություն կա բուժզննման ենթարկել երեխաներին: Ոչ մի նման բան չի լինի»,- Panorama.am-ին փոխանցեց ԱՆ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության ավագ մասնագետ Լիաննա Թորոսյանը: