Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունեց «լույսի» կրթաթոշակառուներին

Օգոստոս 12,2009 00:00

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի եւ «Լույսի գործընկեր» ծրագրով կրթաթոշակի արժանացած ուսանողների հետ, ովքեր ընդունվել են արտերկրի մի շարք հեղինակավոր բուհեր: Զրույցին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին` աշխարհի առաջնակարգ բուհեր ընդունվելու, հետեւաբար նաեւ «Լույս» հիմնադրամի ֆինանսական օժանդակությունը ստանալու կապակցությամբ:

շելով, որ տարիներ շարունակ այսպիսի հնարավորությունը շատ-շատ երիտասարդների համար երազանքի նման մի բան է եղել, Սերժ Սարգսյանն ասել է. «Այսօր այն իրականություն է դարձել, եւ պետությունը ոչ միայն հայտարարում է բարձրակարգ կրթություն ստանալու կարեւորությունը, այլեւ փաստացիորեն ֆինանսավորում է այն: Դուք առաջիններն եք, ովքեր «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ ընդունվել են աշխարհի բարձրակարգ 25 ուսումնական հաստատություններից մեկը: Կարծում եմ, ձեր օրինակը ոգեւորելու է շատ ու շատ երիտասարդների, եւ տարեցտարի աշխարհի առաջնակարգ բուհերում ավելի ու ավելի մեծ թվով հայեր են սովորելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել