Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսել են նաեւ «Նաիրիտից»

Օգոստոս 12,2009 00:00

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջպետական բանկի նորանշանակ նախագահ Իգոր Սուվորովին: Ըստ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, Իգոր Սուվորովը ՀՀ վարչապետին է ներկայացրել բանկի գործունեությունը եւ ռազմավարությունը: Իգոր Սուվորովը նաեւ ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետն ու Միջպետական բանկի նախագահը խոսել են էներգետիկայի  բնագավառին առնչվող ծրագրերից, անդրադարձել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրներին  ու  զարգացման հեռանկարներին: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կաջակցի բանկի գործունեությանն առնչվող հարցերի լուծմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել