Դիվանագետ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնը՝ այդ պաշտոնում փոխարինելով Մեթյու Բրայզային: Այդ մասին օգոստոսի 11-ին Թբիլիսիում հայտարարել է ինքը՝ Մեթյու Բրայզան: «Այս տարածաշրջանում նա հանդիսանում էր լուրջ ֆիգուր՝ ներկայացնելով պետքարտուղարությունը վերջին 4 տարիներին»,- վկայակոչելով «Կավկազ Պրեսին» փոխանցում է news.am-ը: Բրայզային փոխարինող Թինա Քեյդենաուն երկու տարի աշխատել է Կոսովոյում ԱՄՆ դեսպանատանը, իսկ մինչ այդ երեք տարի կատարել է Սարաեւոյում ԱՄՆ դիվանագիտական առաքելության փոխղեկավարի գործառույթները: