Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ղազախական համագործակցություն

Օգոստոս 11,2009 00:00

Հայաստանի ազգային գրադարանի հյուրը օրերս ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան հյուպատոս Նուրբոլատ Ամիլբաեւն էր: Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ համագործակցության, տեղեկատվության փոխանակման մասին: Ամիլբաեւն Ազգային գրադարանին է նվիրել 80 միավոր գրականություն՝ բուկլետներ, գրքեր՝ էլեկտրոնային կրիչների տեսքով, քարտեզներ: Հետաքրքիր է նաեւ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի «Ղազախստանյան ուղի» գիրքը, որը նա նվիրել է իր երկրի երիտասարդ սերնդին: Գիրքը ներկայացնում է անկախ Ղազախստանում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունները՝ մինչեւ 2030թ. Ղազախստանի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները, երկրի գործող Սահմանադրության ընդունման գործընթացը, նավթագազային պաշարների, ազգային արժույթի, բանկային համակարգի մասին տեղեկություններ:

Դավիթ Սարգսյանը նշեց, որ առաջիկայում սպասվում է Նազարբաեւի այցը Հայաստան: Այդ կապակցությամբ, ամենայն հավանականությամբ, աշնանն Ազգային գրադարանում կանցկացվի ղազախական գրականության շաբաթ, տեղի կունենա Ն. Նազարբաեւի «Ղազախստանյան ուղի» գրքի շնորհանդեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել