Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ՝ ՊԱՅՄԱՆՈՎ

Օգոստոս 06,2009 00:00

\"\"

Երեկ, երեկոյան «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց քաղբանտարկյալ, «Մարտի 1»-ի գործով անցնող եւ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող, Հատուկ գնդի նախկին հրամանատար Համլետ Հովհաննիսյանը՝ հայտնի «Տրոսը»: Մարտիմեկյան դեպքերից հետո նա գտնվում էր հետախուզման մեջ, իրավապահներին կամովին ներկայացել էր հուլիսի 30-ին եւ նույն օրն էլ կալանավորվել էր: Երեկ նախաքննական մարմինը որոշում է կայացրել փոխել Համլետ Հովհաննիսյանի նկատմամբ 6 օր առաջ ընտրված խափանման միջոց կալանքը եւ այն փոխարինել ստորագրությամբ՝ երկրից չբացակայելու պայմանով: Այդ լուրն առաջինը, իհարկե, իմացել էին նրա պաշտպանները՝ Գիվի Հովհաննիսյանն ու Հովիկ Արսենյանը: Հենց նրանց ուղեկցությամբ էլ Հատուկ գնդի նախկին հրամանատարը «ներկայացավ» իրեն դիմավորողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել