Երեկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկացրին, որ մեր երիտասարդները, հանդես գալով Չեխիայում անցկացված այդ տարիքային խմբի բարձր կարգի մրցաշարում, բազմաթիվ մրցանակներ են նվաճել: Աղջիկների մինչեւ 48 կգ քաշայինների պայքարում Սոսե Բալասանյանը գրավել է 5-րդ տեղը (ձյուդոյում դա մրցանակային է համարվում): Ավելի հաջող մրցելույթներ են ունեցել մեր տղաները: Այսպես, Դավիթ Մկրտչյանը մինչեւ 55 կգ քաշային կարգում բարձրացել է պատվո պատվանդանի հաղթողի աստիճանին, Տիգրան Վարոսյանը (60 կգ) ճանաչվել է 2-րդ մրցանակակիր: Նույն քաշում Գրիգոր Իվանյանը, ինչպես նաեւ Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ) դարձան 3-րդ մրցանակակիր, իսկ 66 կգ քաշային Արթուր Երանոսյանը բավարարվեց 5-րդ տեղով:
Հիմա Հայաստանի ձյուդոիստները Չեխիայի Նինբուրգ քաղաքում ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, որի ավարտին մեկնելու են Գերմանիա՝ մասնակցելու մեկ այլ բարձր կարգի մրցաշարի, որից հետո կմնան Գերմանիայում եւ այդ մրցաշարի մասնակից մի քանի այլ երկրների հավաքականների հետ կշարունակեն համատեղ հավաքները: