Աբերդինցի բուժաշխատող Քեյթ Մալկոլմը սահմանել է ինքնահրկիզված վազելու աշխարհի նոր ռեկորդ: Դրա համար նա իր վրա բենզին է լցրել ու այրվելուց հետո վազել մոտ 80 մետր: Նախկին ռեկորդը հավասար էր գրեթե 70 մետրի:
Այս տարօրինակ ռեկորդը սահմանելու համար Մալկոլմը հագել էր ութ շերտանոց հրադիմացկուն կտորից հատուկ կարված հագուստ, որը հիշեցնում էր «Ֆորմուլա 1»-ի արշավորդների մարզազգեստը: