Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ՝ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Օգոստոս 04,2009 00:00

\"\"«Chess Classic Mainz 2009» շախմատային փառատոնում Հայաստանի լավագույն շախմատիստ, օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նվաճեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը: Եզրափակիչ փուլում հայաստանցի շախմատիստը 3:1 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Այս մրցաշարին նրանցից բացի մասնակցում էին Վիշվանաթան Անանդը եւ Արկադի Նայդիչը:

Նույն փառատոնի շրջանակներում անցկացվեց նաեւ «ORDIX Open» մրցաշարը, որը նույնպես բավականին հզոր կազմ էր հավաքել: Այստեղ առաջին տեղը բաժին հասավ ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին: Վլադիմիր Հակոբյանը նրանից կես միավոր պակաս վաստակեց եւ հանգրվանեց 3-րդ հորիզոնականում: Մեր մյուս մասնակիցները ցույց տվեցին այսպիսի արդյունքներ: 9. Գաբրիել Սարգսյան՝ 8,5 միավոր, 65. Ռաֆայել Վահանյան, 77. Սերգեյ Գալդունց՝ 7,5-ական միավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել