Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐՐԱՆԻ» ՄԻԱՄՍՅԱԿԸ

Օգոստոս 04,2009 00:00

2000-ից ի վեր Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրան» բարեգործական կազմակերպությունը ծայրահեղ կարիքավոր ընտանիքների երեխաների եւ տարեցների սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում: Արդեն 4-րդ տարին է՝ «Օրրանը» «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեծ ակցիա է նախաձեռնում՝ «Օրրանի միամսյակ», որի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը Հայաստանի անօթեւան, մուրացիկ եւ կարիքավոր երեխաների ու ծերերի մասին, նաեւ գումար հայթայթել նրանց համար: «Օրրանի» միամսյակի շրջանակներում, որ մեկնարկել է օգոստոսի 1-ից, ամսի 5-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված կլինեն ինչպես անվանի արվեստագետների, այնպես էլ «Օրրանի» սաների ձեռքի աշխատանքները: Երեխաները հանդես կգան ազգային երգուպարի կատարումներով: Իսկ օգոստոսի 14-ին էլ կկայանա բարեգործական ճաշկերույթ, որի ընթացքում հանգանակված գումարները կրկին կուղղվեն «Օրրանի» կարիքների համար: Հիշեցնենք, որ նման միջոցառումներին իրենց նպաստն են բերում գործարարներ, դիվանագետներ, քաղաքական ու մշակութային գործիչներ, սփյուռքահայ բարերարներ եւ այլք: Անցյալ տարի նրանց թվում էին «ՎիվաՍել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Սաուդյան Արաբիայից հատուկ Հայաստան ժամանած ձեռներեց Հովիկ Քյուրքչյանը, սփյուռքահայ բարերարներ Գրիգոր Գրիգորյանը, Վահագն Հովնանյանը եւ Կարո Արմենը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել